Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42 paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՕԳՈՍՏՈՍԻ 2022թվականի N 250-Ա

ԱՐՄԻՆԵ ԶԱՎԵՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի հուլիսի 27-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի հուլիսի 23-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022SVDMDS), սեփականատեր Արմինե Զավենի Համբարձումյանի 2022 թվականի հուլիսի 27-ի դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 1-ին փողոցի 14 հասցեում գտնվող Արմինե Զավենի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող 04-065-0056-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 44,9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 31,3 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 14,4 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, 5,5 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 24,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 5,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 20,0 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 24,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԱՐՏՅՈՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան և ծածկի համար կազմում է 1969 դրամ, 1 քառակուսի մետր պարսպի, ծածկերի, օժանդակ շինության, զուգարանի և ավտոտնակի համար 1181,4 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 261 916,38 (երկու հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր տասնվեց դրամ երեսունութ լումա) ՀՀ դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 900325175157 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Փարաքար