Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՕԳՈՍՏՈՍԻ 2022թվականի N 254-Ա

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմամբ, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 19-ի թիվ 59-Ա որոշմաբ, հիմք ընդունելով Էդգար Վահանի Նիկողոսյանի 2022 թվականի մայիսի 11-ի թիվ 1126 դիմումը, որոշում եմ՝

1.  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Հ. Աճառյան փողոց թիվ 6/2 հասցեում գտնվող հողամասը, 04-094-0104-0034 կադաստրային ծածկագրով՝ բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման 0.00681 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդալնման նպատակով օտարել Էդգար Վահանի Նիկողոսյանին:

2. Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 6834,3 դրամ, որը 68,1 քառակուսի մետրի համար կկազմի 465 415,83 (չորս հարյուր վաթսունհինգ հազար չորս հարյուր տասնհինգ դրամ ութանասուներեք լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

3. Հողամասի հասցեն թողնել անփոփոխ ՀՀ Արմավիրի մարզ Փարաքար համայնք Փարաքար գյուղի Հ. Աճառյան փողոց 6/2 հողամաս:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Փարաքար