Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2022 թվականի N 127-Ա

ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 83-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով. որոշում եմ՝

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 18-ի «Ամալիա Աշոտի Պողոսյանի և մյուս համասեփականատերերի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» N 83-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ` «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի օգոստոսի 11-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի ապրիլի 29-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022GZRN3U), «Արմեն Դավթյան» Ա/Ձ-ի կողմից 2022 թվականի ապրիլի 29-ին տրված պարզաբանումը և համասեփականատեր Ամալիա Աշոտի Պողոսյանի և մյուս համասեփականատերերի 2022 թվականի մարտի 2-ի դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող Ամալիա Աշոտի Պողոսյանին, Սամվել Լյուդվիկի Սուքիասյանին և Լիլիթ Սամվելի Կիրակոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-094-0015-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 94.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 15.38 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 22.91 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 24.90 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 5.35 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Արմեն Դավթյան» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 2316 դրամ, 1 քառակուսի մետր օժանդակ շինությունների, ծածկի և պարսպի համար՝ 1389.6 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 314 105,18 (երեք հարյուր տասնչորս հազար հարյուր հինգ դրամ տասնութ լումա) ՀՀ դրամ:

3. Հողամասին և շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Գ. Նարեկացու թաղամաս 2-րդ փողոց N 3 բնակելի տուն:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:»

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. մայիսի  20

գ. Փարաքար