Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2022 թվականի N 124-Ա

ԱՐՏԱՇԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամաբ հաստատված կարգի 25-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզպետի 16․05․2022թ․ N 01/7/02917-2022 գրությունը, անշարժ գույքի սեփականության N 03122019-04-0087 վկայականը և հողամասի սեփականատեր Արտաշես Վրեժի Գրիգորյանի 2022 թվականի մարտի 24-ի դիմումը. ո ր ո շ ու մ եմ՝

1. Արտաշես Վրեժի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Կ․ Դեմիրճյան թաղամաս 4-րդ փողոց N 11 հասցեում գտնվող 04-094-0169-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 0․118 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող՝ առևտրի օբյեկտ կառուցելու համար:

2. Հողամասի հասցեն թողնել անփոփոխ. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Կ․ Դեմիրճյան թաղամաս 4-րդ փողոց N 11 հողամաս:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. մայիսի  19

գ. Փարաքար