ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 606-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Հովսեփ Հայկազի Գասպարյանի 2024 թվականի օգոստոսի 1-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռ համայքնի ավանային խորհրդի նիստի 1995 թվականի մարտի 20-ի թիվ 3 որոշման քաղվածքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի վճիռը, «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում. որոշում եմ՝
1. Վերականգնել Հովսեփ Հայկազի Գասպարյանի (ծնված` 1950 թվականի մարտի 23-ին), Անահիտ Ժորայի Սարգսյանի (ծնված` 1951 թվականի օգոստոսի 1-ին) և Շնորհիկ Հովսեփի Գասպարյանի (ծնված` 1991 թվականի ապրիլի 2-ին) սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1975 թվականին կառուցված բնակելի տան /1-ին հարկ/, 1975 թվականին կառուցված բնակելի տան /2-րդ հարկ/, 1975 թվականին կառուցված աստիճանավանդակի, 1975 թվականին կառուցված բնակելի տան, 1975 թվականին կառուցված բնակելի տան /նկուղ/, 1975 թվականին կառուցված աստիճանավանդակի, 1975 թվականին կառուցված բնակելի տան /մանսարդ/, 1980 թվականին կառուցված սանհանգույցի, 1980 թվականին կառուցված ջերմատան և 04-069-0036-0012 կադաստրային ծածկագրով` 0.1491 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Կարեն Մաչանյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
3 . Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Լ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ
2024 թ. հոկտեմբերի 10
գ. Փարաքար