 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42 paraqar.armavir@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՀՈՒՆԻՍԻ 2022թվականի N 187-Ա
ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԷՐԻԿ ԿԱՐԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 27-ի թիվ 03 նիստի արձանագրությունը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Զոհված զինծառայող Էրիկ Կարենի Գևորգյանի ընտանիքին (հայրը, մայրը, քույրերը, տատիկը և պապիկը) վերցնել հաշվառման զոհված (հաշմանդամ դարձած) զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Փարաքար