Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2022 թվականի N 183-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի 2022 թվականի մայիսի 11-ի թիվ Կ-11052022-04-0130 որոշումը, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 4-ի «Փարաքար համայնքի բնակիչ Գոհար Հայրապետի Գևորգյանի սեփականությունը հանդիսացող ավտոտնակի զբաղեցրած 0.0023 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի վերականգնման մասին» N 111-Ա որոշման նախաբանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «6-րդ կետով» բառերը փոխարինել «4-րդ կետով» բառերով,

2) «հողամասի սեփականատեր» բառերը հանել:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. հունիսի  27

գ. Փարաքար