Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2021 թվականի N 258-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

     Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը` 1993-1994 թվականներին, հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների ցանկում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով հողամասի և շինությունների հատակագիծը, տրված 2021 թվականի հոկտեմբերի 8-ին «Կարեն Մաչանյան» Ա/Ձ-ի կողմից, Հայաստանի Հանրապետության ժողովրդական դեպուտատների Էջմիածնի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1990 թվականի սեպտեմբերի 24-ի հրամանը, սեփականատեր Յուրիկ Ռաֆիկի Օհանովի 2021 թվականի սեպտեմբերի 1-ի լիազորագիրը և լիազոր անձ Ռոբերտ Ալեքսեյի Բաղիրյանի 2021 թվականի նոյեմբերի 15-ի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ՝

1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Յուրիկ Ռաֆիկի Օհանովի (ծնված՝ 01.10.1960 թ.) գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 04-094-0002-0003 կադաստրային ծածկագրով 0.07 հա մակերեսով տնամերձ հողամասի, հողամասին կից 0.0078 հա հողատարածքի և այդ տնամերձ հողամասում կառուցած շինությունների նկատմամբ՝ համաձայն հողամասի և շինությունների հատակագծի, տրված «Կարեն Մաչանյան» Ա/Ձ-ի կողմից ըստ որակավորման թիվ 0244 վկայականի: Վերականգնումը կատարվում է անհատույց սեփականության իրավունքով:

2. Բնակելի տանը և հողատարածքին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Արցախ թաղամաս, 4-րդ փողոց թիվ 13 բնակելի տուն:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2021 թ. նոյեմբերի  16

գ. Փարաքար