ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 օգոստոսի 2024 թվականի N 459-Ա
ԱՆԺԵԼԱ ՎԱԼԵՐԻԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ՝ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻՆ, ԱԼԵՔՍԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻՆ, ՆԱՐԵԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԳՐԱՎԱԴՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիրի մարզ համայնք Փարաքար գյուղ Փարաքար Գետափի փողոց տուն 1 հասցեի բնակչուհի Անժելա Վալերիի Մխիթարյանի 2024 թվականի հուլիսի 25-ի N 4399 դիմումը: Ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 07-ի թիվ 22 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Թույլատրել Անժելա Վալերիի Մխիթարյանին (ծնված՝ 1988 թվականի փետրվարի 24-ին) բանկում գրավադնելու իր անչափահաս երեխաներին՝ Սամվել Վարազդատի Բարոյանին (ծնված 2008 թվականի հուլիսի 22-ին, ծննդյան վկայական` ԱԱ 240888), Ալեքսան Վարազդատի Բարոյանին (ծնված 2008 թվականի հուլիսի 22-ին, ծննդյան վկայական` ԱԱ 240887), Սուսաննա Վարազդատի Բարոյանին (ծնված 2010 թվականի դեկտեմբերի 19-ին, ծննդյան վկայական` ԱԲ 098247), Նարեկ Վարազդատի Բարոյանին (ծնված 2017 թվականի հունիսի 04-ին, ծննդյան վկայական` ԱԲ 563446) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող` համայնք Փարաքար գյուղ Փարաքար Նաիրի փողոց 9 հասցեում գտնվող՝ 04-094-0063-0029 կադաստրային ծածկագրով նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, բնակելի տունը:
2. Հսկողություն սահմանել անչափահաս երեխաների՝ Սամվել Վարազդատի Բարոյանի (ծնված 2008 թվականի հուլիսի 22-ին, ծննդյան վկայական` ԱԱ 240888), Ալեքսան Վարազդատի Բարոյանի (ծնված 2008 թվականի հուլիսի 22-ին, ծննդյան վկայական` ԱԱ 240887), Սուսաննա Վարազդատի Բարոյանի (ծնված 2010 թվականի դեկտեմբերի 19-ին, ծննդյան վկայական` ԱԲ 098247), Նարեկ Վարազդատի Բարոյանի (ծնված 2017 թվականի հունիսի 04-ին, ծննդյան վկայական` ԱԲ 563446) մայրիկի՝ Անժելա Վալերիի Մխիթարյանի՝ (ծնված՝ 1988 թվականի փետրվարի 24-ին նույնականացման քարտ՝ 004363693, տրված 10.02.2015թ., 057-ի կողմից) գործողությունների նկատմամբ:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Լ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ
2024 թ. օգոստոսի 08
գ. Փարաքար