ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2024 թվականի N 462-Ա
ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով՝ «Սևան Թովմասյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի հուլիսի 22-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի համասեփականատեր Խաչատուր Խաչատրյանի 2024 թվականի հուլիսի 26-ի դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի վարչական սահմաններում գնտվող՝ Խաչատուր Խաչատրյանին և Զինա Խաչատրյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-074-0026-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին 0.071 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Վ. Տերյան փողոց, N 27 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին 0.049 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Վ. Տերյան փողոց, N 27/1 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Լ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ
2024 թ. օգոստոսի 12
գ. Փարաքար