ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2022 թվականի N 186-Ա
ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՏԻԳՐԱՆ ՆՈՐԱՅՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզր Փարաքարի համայնքապետարանի բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 27-ի թիվ 02 նիստի արձանագրությունը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Զոհված զինծառայող Տիգրան Նորայրի Հարությունյանի ընտանիքին (հայրը, մայրը, քույրը և քրոջ անչափահաս երեխան) վերցնել հաշվառման զոհված (հաշմանդամ դարձած) զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ցուցակում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՄԻՆԱՍՅԱՆ
2022 թ. հունիսի 29
գ. Փարաքար