Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2021 թվականի N 232-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920 - Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ 30.08.2021թ.-ի N 01/11.1/7796-21 գրությունը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 01.09.2021թ.-ի N 01/7/05101-2021 գրությունը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 24.02.2021թ.-ի N ՔՏՄ/09.2.4/2073-2 գրությունը, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի 17.03.2021թ.-ի N 18-06/2-24568 գրությունը, հողամասի հատակագիծը, տրված «Կարեն Մաչանյան» ԱՁ-ի կողմից, և Արմենակ Արամայիսի Մանուկյանի 2021 թվականի հունվարի 14-ի դիմումը. Որոշում եմ`

1. Արմենակ Արամայիսի Մանուկյանին վարձակալության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գտնվող (սեփականության վկայական N 1140707 տրված 03.09.2004թվականին) բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0025 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հող:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.0025 հա մակերեսով հողամասը հանել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում:

3. Արմենակ Արամայիսի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 21.5 քմ մակերեսով պահեստի գործառնական նշանակությունը փոխել, որպես հասարակական սննդի սպասարկման օբյեկտ:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2021 թ. հոկտեմբերի  22

գ. Փարաքար