Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2021 թվականի N 89-Ա

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի առուվաճառքի 2021 թվականի մարտի 26-ի գրանցված գրանցամատյանի թիվ 1944 և 1946 պայմանագրերը և գնորդ Արթուր Բելույանի 2021 թվականի ապրիլի 13-ի դիմումը. որոշում եմ`

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամաս 6-րդ փողոց N 2 և N 4 հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման երկու հարակից հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Դեմիրճյան թաղամաս 6-րդ փողոց N 2 - 4 հողամաս:

2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2021 թ. ապրիլի  13

գ. Փարաքար