Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2021 թվականի N 233-Ա

ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2021 թվականի հոկտեմբերի 15-ին «ԴԱ -ԴԷ- ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից և ընդհանուր բաժնային սեփականատերեր՝ Գայանե Սուրենի Հովհաննիսյանի և մյուսների 2021 թվականի հոկտեմբերի 18-ի դիմումը. որոշում եմ

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Գայանե Սուրենի Հովհաննիսյանին, Լաուրա Սարգսի Ստեփանյանի և Գրիգոր Մարտիրոսի Ստեփանյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-094-0105-0043 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (Առանձնացվող հատված 1)` 279.73 քառակուսի մետր մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 47 բնակելի տուն:

2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2)՝ 300.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին և շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Լևոն Շանթի փողոց N 2/4 շինություն:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2021 թ. հոկտեմբերի  25

գ. Փարաքար