Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42 paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 478-Ա

ԻՐԻՆԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

       Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի նոյեմբերի 11-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի նոյեմբերի 14-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022F6ZD2S), սեփականատեր Իրինա Սերյոժայի Միրզոյանի 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 3322 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Գ. Լուսավորիչի փողոց թիվ 32 հասցեում գտնվող Իրինա Սերյոժայի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող 04-069-0033-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 364,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 31,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 22,1 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 26,8 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՀԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 1969 դրամ, 1 քառակուսի մետր օժանդակ շինության, ծածկի և պարիսպի համար կազմում է 1181,4 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 812 251.88 (ութ հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսունմեկ դրամ ութանասունութ լումա) ՀՀ դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Փարաքար