ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2021 թվականի N 235-Ա
ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման՝ տրված 2021 թվականի սեպտեմբերի 17-ին «Կարեն Մաչանյան» ԱՁ-ի կողմից, և ընդհանուր բաժնային սեփականատերեր՝ Արմեն Մկրտիչի Զաքարյանի և մյուսների 2021 թվականի հոկտեմբերի 25-ի դիմումը. որոշում եմ
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Արմեն Մկրտիչի Զաքարյանին, Արսեն Մկրտիչի Զաքարյանին և Սամսոն Մկրտիչի Զաքարյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-094-0050-0016 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1)` 0.005 հեկտար մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, էրեբունի փողոց N 19/1 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2)՝ 0.04926 հեկտար մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Էրեբունի փողոց N 19 բնակելի տուն:
3. Նույն հողատարածքի` կողմ 3-ին (Առանձնացվող հատված 3)՝ 0.00724 հեկտար մակերեսով հողամասին և շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Էրեբունի փողոց N 19/2 շինություն:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՄԻՆԱՍՅԱՆ
2021 թ. հոկտեմբերի 27
գ. Փարաքար