ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2022 թվականի N 348-Ա
ՀՐԱՉՅԱ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի բ) ենթակետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի հուլիսի 18-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի հուլիսի 15-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022RV358E), համասեփականատերեր Հրաչյա Արշալույսի Մարգարյանի, Հայկ Հրաչյայի Մարգարյանի, Տիգրան Հրաչյաի Մարգարյանի 2022 թվականի հուլիսի 19-ի թիվ 1911 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Կոմիտասի փողոց թիվ 35 հասցեում գտնվող Հրաչյա Արշալույսի Մարգարյանին, Հայկ Հրաչյայի Մարգարյանին, Տիգրան Հրաչյաի Մարգարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-074-0021-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 60.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ավագ Ավագյան Գագիկի» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր պահեստի համար կազմում է 859,2 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 51 981.6 (հիսունմեկ հազար ինը հարյուր ութսունմեկ դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՄԻՆԱՍՅԱՆ
2022 թ. սեպտեմբերի 27
գ. Փարաքար