Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 օգոստոսի 2022 թվականի N 247-Ա

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

        Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի N 28042021-04-0055, N 02028021-04-0068 վկայականները և Մարինե Հայկի Բախտավորյանի 2022 թվականի հուլիսի 28-ի դիմումը. որոշում եմ`

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Նավասարդի փողոց N 10 և Նավասարդի փողոց N 8 հասցեներում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Արմավիրի մարզի Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Նավասարդի փողոց N 8-10 հողամաս:

2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. օգոստոսի  03

գ. Փարաքար