ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2023 թվականի N 37-Ա
ՌՈՒՇԱՆ ԱՆԱՆՅԱՅԻ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի նոյեմբերի 26-ին տրված շինության՝ կցակառույցի վերաբերյալ դրական եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022ARVFPZ), Ռուշան Անանյայի Զախարյանի կողմից 2022 թվականի մարտի 15-ին Ռայա Անանյայի Զախարյանին տրված լիազորագիրը (գրանցված է գրանցամատյանում 5162-ով), նկատի ունենալով, որ կցակառույցը որևէ բացասական կերպով չի ազդում շենքի կրողունակության և սեյսմակայունության վրա, պիտանի է բնականոն շահագործման և վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և սեփականատեր Ռուշան Անանյայի Զախարյանի լիազոր անձ Ռայա Անանյայի Զախարյանի 2023 թվականի հունվարի 13-ի դիմումը. որոշում եմ `
1. Օրինականացնել՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղում գտնվող, Ռուշան Անանյայի Զախարյանին սեփականության իրավունքով պատկանող Շառլ-Տիրան Թեքեյան փողոցի N 15 բնակարանին կից 53,9 քառակուսի մետր մակերեսով կցակառույցը, 13,9 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը, 1,8 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակը, 1 ինքնակամ բացված դուռը և 2 ինքնակամ բացված պատուհանները, համաձայն «ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ ԳԱԳԻԿԻ» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի և յուրաքանչյուր բացվածքի համար՝ 590,7 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 42 884,82 (քառասուներկու հազար ութ հարյուր ութանասունչորս դրամ ութանասուներկու լումա) ՀՀ դրամ:
3. Բնակարանի հասցեն թողնել անփոփոխ. ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Շառլ-Տիրան Թեքեյան փողոց N 15 բնակարան:
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՄԻՆԱՍՅԱՆ
2023 թ. հունվարի 27
գ. Փարաքար