Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2021 թվականի N 281-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայանստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով հիմք ընդունելով Հայանստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2021 թվականի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 2-Ն որոշման 4-րդ կետը և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի զեկուցագիրը. Որոշում եմ՝

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք 2021 թվականի բյուջեն հաստատելու մասինե N 2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ վերաբաշխումները. Բաժին 08 Խումբ 2 Դաս 4 «Այլ մշակութային միջոցառումներ» ծախսերի նախահաշվի տարեկան նախատեսված  25 000.0 հազ.դրամ  գումարից 3 500.0 հազ. դրամը պակասեցնել, ավելացնելով  Բաժին 09 խումբ 1 Դաս 1  « Նախադպրոցական կրթություն» ծախսերի նախահաշվի տարեկան նախատեսված գումարին: 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2021 թ. դեկտեմբերի  16

գ. Փարաքար