ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 605-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի թիվ 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի ապրիլի 10-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայրի վարչական ղեկավարի 2024 թվականի փետրվարի 8-ի թիվ 15 զեկուցագիրը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 04-026-0011-0024 կադաստրային ծածկագրով՝ 0.1133 հեկտար մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.1133 հեկտար մակերեսով հողամասը հանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի Երևանյան խճուղի 2-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող շինության՝ 127.1 քառակուսի մետր մակերեսով չրանոցի և 136.9 քառակուսի մետր մակերեսով կիսակառույցի նպատակային նշանակությունը փոխել որպես բնակելի, չրանոցի գործառնական նշանակությունը որպես բնակելի տուն:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Լ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ
2024 թ. հոկտեմբերի 10
գ. Փարաքար