Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒՆՎԱՐԻ 2023թվականի N 45-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՆԱԼՈՒ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀԱՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի թիվ 515-Ն որոշմամբ հաստատված նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության 3-րդ կետի 31-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի «Այգեկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Նելլի Մովսիսյանի 2023 թվականի հունվարի 27-ի թիվ 236 զեկուցագիրը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի «Մերձավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Հեքիմյանի 2023 թվականի հունվարի 27-ի թիվ 235 զեկուցագիրը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետութան Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքային ռեժիմը, հաստատություններում երեխաների մնալու տևողությունը սահմանել հնգօրյա, ժամը 08:30-ից մինչև 17:30-ը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Փարաքար