Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2022 թվականի N 455-Ա

ՎԱՀԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԵՎ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՉԱԳԱՆԻ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 03.10.2022թ.-ի N ՔՏՄ/09.2.4/15620-22 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 16.11.2022թ.-ի N 02/7/07017-22 գրությունը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 15.11.2022թ.-ի N 01/11.1/12702-22 գրությունը, «ՀՈՎԱՐՍ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի մարտի 11-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի մարտի 15-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022KAYC3C), համասեփականատեր Վահան Սամվելի Նարիբեկյանին 2022 թվականի մարտի 11-ի դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցի 214 հասցեում գտնվող Վահան Սամվելի Նարիբեկյանին և Վարդուհի Վաչագանի Նարիբեկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-094-0158-0015 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,012 հա մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 404,8 քառակուսի մետր արտաքին մակերեսով խանութը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր խանութի համար կազմում է 5450 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 2 206 160 (երկու միլիոն երկու հարյուր վեց հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. նոյեմբերի  25

գ. Փարաքար