Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2024 թվականի N 554-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Աշոտ Մնացականյանի /ծնված՝ 01․07․1956թ., անձնագիր՝ AS 0391973, տրված՝ 08.10.2018թ. 057-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, գ. Փարաքար, Թամանցիների փողոց, 1 նրբ․, 17 տուն հասցեում/ կողմից ներկայացված պարտավորությունների մասնակի վճարման անդորրագիրը և 2024 թվականի սեպեմբերի 19-ի պարտավությունների աստիճանական մարելու նպատակով ժամանակացույց կազմելու խնդրանքի վերաբերյալ թիվ 5388 դիմումը. որոշում եմ՝

1. Աշոտ Մնացականյանի հետ կնքել պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց՝ 6 ամիս ժամկետով, համաձայն հավելվածի: 2. Աշոտ Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0313-0019 կադաստրային ծածկագրով 0,12 հա մակերեսով ջրովի վարելահողի համար հողի հարկի գծով 2008-2020թթ․ համար 17․09․2024թ․ դրությամբ հաշվարկված՝ 52042 ՀՀ դրամ, 04-094-0105-0030 կադաստրային ծածկագրով 0,089 հա մակերեսով տնամերձ հողամասի համար հողի հարկի գծով 2008-2020թթ․ համար 17․09․2024թ․ դրությամբ հաշվարկված՝ 40000 ՀՀ դրամ, 04-094-0313-0019 և 04-094-0105-0030 կադաստրային ծածկագրերով գույքերի համար անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված 33093 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 125135 /մեկ հարյուր քսանհինգ հազար մեկ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամ պարտավորությունների գանձման նպատակով հարուցված վարչական վարույթը կասեցնել 2024 թվականի սեպտեմբերի 19-ին կազմված ժամանակացույցի վերջնաժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 10-ը: 3. Ժամանակացույցով սահմանված վճարման ժամկետները խախտելու դեպքում վերսկսել վարույթը: 4. Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին Աշոտ Մնացականյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Լ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ



2024 թ. սեպտեմբերի  19

գ. Փարաքար