Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2024 թվականի N 609-Ա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲԻ ՇԱՐԲԱԹՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ » ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 72-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի  9-ի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ թիվ 4 որոշումը և Հովհաննես Հակոբի Շարբաթյանի 2024 թվականի հոկտեմբերի  10-ի դիմումը՝ որոշում եմ.

1. Հովհաննես Հակոբի Շարբաթյանին 2024 թվականի հոկտեմբերի  11-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ հինգ տարի ժամկետով,կնքելով նրա հետ աշխատանքային պայմանագիր համաձայն հավելվածի:

2. 2024 թվականի հոկտեմբերի 11-ից լուծել Հովհաննես Հակոբի Շարբաթյանի հետ 2022 թվականի հոկտեմբերի  24-ին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը:

3. Աշխատավարձի վճարումը կատարել ըստ հաստատված հաստիքացուցակի՝ 250 000 Հայաստանի Հանրապետության դրամ :

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Լ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ



2024 թ. հոկտեմբերի  11

գ. Փարաքար