 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2024 թվականի N 423-Ա
ՀԱՐԱԶԱՏԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 39-Ա որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետով և հիմք ընդունելով Փարաքար համայնքի բնակիչների դիմումները՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտանիքի անդամին կորցրած բնակիչներին ցուցաբերել 120 000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ օգնություն՝ համաձայն հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, գնումների, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ կատարել համապատասխան ձևակերպում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Լ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ
2024 թ. հուլիսի 12
գ. Փարաքար