ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2022 թվականի N 121-Ա
ՀԱՐԱԶԱՏԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 11-ի թիվ 39-Ա որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի բնակիչների դիմումները, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտանիքի անդամին կորցրած 5 ընտանիքի տրամադրել դրամական օգնություն՝ յուրաքանչյուր ընտանիքին 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ՝ համաձայն հավելվածի, ընդամենը 200 000 ՀՀ դրամ:
2. Ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան ձևակերպում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՄԻՆԱՍՅԱՆ
2022 թ. մայիսի 17
գ. Փարաքար