Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42 paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՀՈՒՆԻՍԻ 2022թվականի N 185-Ա

ԳԱԳԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ԷԼԻԶԲԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի բ) ենթակետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի մայիսի 26-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի մայիսի 16-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022AF2MKX), սեփականատեր Գագիկ Գուրգենի Էլիզբարյանի 2022 թվականի մայիսի 30-ի դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Գ. Լուսավորչի փողոց թիվ 25 հասցեում գտնվող Գագիկ Գուրգենի Էլիզբարյանին սեփականության իրավունքով պատկանող 04-069-0032-0046 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 45.1 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 24.2 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «Հայկ Ավագյան Ալեքսանի» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր ծածկի և պարսպի համար կազմում է 1181.4 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 81 871,02 (ութսունմեկ հազար ութ հարյուր յոթանասունմեկ դրամ երկու լումա) ՀՀ դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325185156 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Փարաքար