 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՕԳՈՍՏՈՍԻ 2022թվականի N 249-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 215-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2022 թվականի հուլիսի 25-ի թիվ Կ-25072022-04-0040 որոշումը, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 13-ի «Կարապետ Արշավիրի Վարդանյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» N 215-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ.
1) որոշման վերնագրում, նախաբանում և 1-ին կետում «Վարդանյան» բառը փոխարինել «Վարթանյան» բառով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Փարաքար