Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2021 թվականի N 277-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «ԱՐՓԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՄԱԴՈՅԻ» Ա/Ձ-ի կողմից, շինությունը կատարած անձ Ալիկ Անդրանիկի Մելքոնյանի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումը. Որոշում եմ`

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Թաիրով գյուղում, 372,9 քառակուսի մետր մակերեսով համայնքային հողամասի վրա գտնվող 11 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «ԱՐՓԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՄԱԴՈՅԻ» Ա/Ձ–ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Կ. Դեմիրճյան թաղամաս 2-րդ փողոց 20/2 հողամաս:

3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Ալիկ Անդրանիկի Մելքոնյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Ալիկ Անդրանիկի Մելքոնյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի, Կ. Դեմիրճյան թաղամասի 2-րդ փողոցի N 20/2 հասցեում գտնվող 0,03729 հա մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:

4. 372,9 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր պարսպի համար` 6948 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 76 428 (յոթանասունվեց հազար չորս հարյուր քսանութ) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

6.Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 6834,3 դրամ, որը 372,9 քառակուսի մետրի համար կկազմի 2 548 510,47 (երկու միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար հինգ հարյուր տաս դրամ քառասունյոթ լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2021 թ. դեկտեմբերի  15

գ. Փարաքար