Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2022 թվականի N 477-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵՐՁԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 49-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿՆՔՆՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

        Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 101 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի                       35-րդ  հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Սեյրան  Հովհաննիսյանի   2022  թվականի նոյեմբերի 28-ի թիվ 3452 դիմումը. որոշում եմ՝

1.         Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքիղեկավարի 2019 թվականի ապրիլի 15-ի «Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի արդյունքները հաստատելու մասին» թիվ 49 որոշմամբ Մերձավան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից քաղաքացի Սեյրան Սարգսի Հովհաննիսյանին վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով հատկացված 0.113հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 200.0քմ մակերեսով հողամասը հետ վերցնել Փարաքար համայնքի տնօրինության տակ:

2.        Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքիղեկավարի 2019 թվականի ապրիլի 15-ի «Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի արդյունքները հաստատելու մասին» թիվ 49 որոշման մեջ կատարել փոփոխություն՝

1)         որոշման 1-ին կետում «0.113հա» թիվը փոխարինել «0.093հա» թվով:

3.        Որոշման հիման վրա 2019 թվականի ապրիլի 25-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1)         պայմանագրում «0.113հա» թիվը փոխարինել «0.093հա» թվով.

2)        պայմանագրում «175 /հարյուր յոթանասունհինգ/» թիվը փոխարինել «5833 /հինգ հազար ութ հարյուր երեսուներեք» թվով:

 3.     Սեյրան Հովհաննիսյանին՝ հողամասը վերադարձնել բարեկարգ վիճակում:

 4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. նոյեմբերի  30

գ. Փարաքար