Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2021 թվականի N 259-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

        Ղեկավարվելով «Իրավուքն հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը` 2000 թվականին, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, տրված 2021 թվականի նոյեմբերի 12-ին «Հաբշին նախագիծ» ՍՊԸ –ի կողմից, Արմեն Վազգենի Նիկողասյանի 2021 թվականի նոյեմբերի 16-ի.             ո ր ո շ ու մ ե մ՝

1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի Թաիրով գյուղում Արմեն Վազգենի Նիկողոսյանի (ծնված 04.06.1973 թ. ) գույքային իրավունքը՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 35.7 քառակուսի մետր բնակավայրեի բնակելի կառուցապատման հողամասի և այդ հողամասում կառուցած բնակելի տան նկատմամբ: Սեփականության իրավունքը՝ճանաչել համաձայն հողամասի և շինությունների հատակագծերի, տրված 2021 թվականի սեպտեմբերի 25-ին . «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ կողմից:: Վերականգնումը կատարվում է անհատույց սեփականության իրավունքով:

2. Բնակելի տանը և հողատարածքին տրամադրել հասցեն. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Վ.Մամիկոնյան փողոց 3-րդ նրբանցք թիվ 12 բնակելի տուն:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2021 թ. նոյեմբերի  19

գ. Փարաքար