Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2021 թվականի N 94-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ 

Ես, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանս, քննարկելով վարչական իրավախախտման վերաբերյալ 14.04.2021 թվականի թիվ 15 արձանագրությունը և կից նյութերը` պարզեցի, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղ Թաիրով, Կորյունի փողոց 6 հասցեի հողամասի վրա Վազգեն Շերամի Զաքևոսյանը (հաշվառված՝ Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Կորյունի փողոց 6) 2021 թվականի ապրիլ ամսին շինություն է ինքնակամ կառուցել իր սեփականությունը հանդիսացող տնամերձ հողամասում։ Վազգեն Զաքևոսյանի արարքի համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ: Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության` գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1-ին հոդվածով. ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վազգեն Շերամի Զաքևոսյանին տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100 000 ՀՀ դրամ գումարի չափով:

2. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` վարչական կարգով կարող է գանգատարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-288-րդ հոդվածներով սահմանված կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ երկամսյա ժամկետում դատական կարգով` ՀՀ վարչական դատարան:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2021 թ. ապրիլի  19

գ. Փարաքար