Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42 paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թվականի N 263-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, նկատի ունենալով, որ նշված հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, հիմք ընդունելով 1999 թվականի հուլիսի 7-ի Փարաքարի գյուղխորհրդի գործկոմի որոշումը Վանիկ Հմայակի Ավագյանին 700 քառակուսի մետր տնամերձ հողամաս հատկացնելու որոշումը,  աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի  կողմից տրված 2021 թվականի նոյմեբերի 23-ի տեղեկանք, «Միքայել Հակոբյան» Ա/Ձ-ի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 5-ին տրված հողամասի հատակագիծը և Վանիկ Հմայակի Ավագյանի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ՝

1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի Թաիրով գյուղում Վանիկ Հմայակի Ավագյանի (ծնված 07.09.1960 թ. ) գույքային իրավունքը՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 04-094-0087-0109 կադաստրային ծածկագրով 1766 քառակուսի մետր մակերեսով բնակավայրեի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ: Նշված հողամասից 700 քառակուսի մետրը հատկացված տնամերձ հողամասն է, 140 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է, իսկ 926 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն է, որի համար հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի՝10513.8 դրամի 30 տոկոսի չափով մեկ քառակուսի մետրի համար կազմում է 3154,14 դրամ: Վճարման ենթակա գումարը 926 քառակուսի մետր մակերեսով հողամասի համար կազմում է 2 920 733.6 (երկու միլիոն ինը հարյուր քսան հազար յոթ հարյուր երեսուներեք դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին:

2. Հողատարածքին տրամադրել հասցեն. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Վ.Մամիկոնյան փողոց 4-րդ փակուղի թիվ 15 հողամաս:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Փարաքար