Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42 paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 456-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի բնակիչներ Շոթա Կարապետի Անտոնյանի և Արևհատ Կարապետի Անտոնյանի 06.06.2022թ-ի դիմումը, 11.05.1994թ-ի թիվ 5 որոշման մասին 29.08.2022թ.-ին տրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում 4461-ով), «ԱՍՏՂԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից 2022 թվականի հունիսի 2-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում. որոշում եմ՝

1. Վերականգնել Շոթա Կարապետի Անտոնյանի (ծնված 28.09.1957 թվականին) և Արևհատ Կարապետի Անտոնյանի (ծնված 03.05.1965 թվականին) սեփականության իրավունքները Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող գույքային միավորի՝ 1965 թվականին կառուցված բնակելի տան, 1987 թվականին կառուցված պահեստի, 0.1 հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, իսկ ավալ 0.0229 հա մակերեսով հողամասը, հատկացնել նրան, որից 0.0045 հա մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժն սեփականություն համաձայն «ԱՍՏՂԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված հատակագծի:

2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Շինարարների փողոց թիվ 13 բնակելի տուն:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Փարաքար