Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2022 թվականի N 190-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

    Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, 33-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Գ.Նժդեհի փողոց 36 տան բնակիչ Սեդա Աշոտի Մաղաքյանի, Աստղիկ Սարգսի Աթոյանին և Արև Սարգսի Աթոյանին պատկանող /հիմք՝ Էջմիածնի շրջանի Փարաքարի գյուղխորհրդի գործադիր կոմիտեի 21.04.1993թ-ի նիստի նո. 6 արձանագրությունը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է գրանցամատյան թիվ՝ 2087) և «ԼԵՎՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ» Ա/Ձ-ի կողմից 2022 թվականի ապրիլի 29-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող հողամասը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում. որոշում եմ՝

1. Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Սեդա Աշոտի Մաղաքյանի 1/4 մասով, Աստղիկ Սարգսի Աթոյանի 3/8 մասով և Արև Սարգսի Աթոյանի 3/8 մասով գույքային իրավունքը՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 04-094-0109-0019 կադաստրային ծածկագրով 600 քառակուսի մետր մակերեսով բնակավայրեի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ:

2. 04-094-0109-0019 կադաստրային ծածկագրով 600 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:

3. 04-094-0109-0019 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր կիսակառույց բնակելի տան համար` 2316 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 397 726,68 (երեք հարյուր ինսունյոթ հազար յոթ հարյուր քսանվեց դրամ վաթսունութ լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

4. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գ. Նժդեհի փողոց 36 շինություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. հունիսի  29

գ. Փարաքար