Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2022 թվականի N 480-Ա

ԱՐԱՅԻԿ ԼՅՈՒԴՎԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ, ՋԵՄՄԱ ՌԱՖԻԿԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

      Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, 14-րդ կետով 15-րդ կետի ա) ենթակետով, 16-րդ կետի ա) ենթակետով նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի հուլիսի 27-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 10-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022BBDABF), համասեփականատերեր Արայիկ Լյուդվիկի Ղազարյանի և Ջեմմա Ռաֆիկի Ղազարյանի 2022 թվականի հոկտեմբերի 10-ի N 2836 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում գտնվող Արայիկ Լյուդվիկի Ղազարյանին և Ջեմմա Ռաֆիկի Ղազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-074-0013-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 61.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 47.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 39.3 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստը, 47.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 3,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 6.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով մառանը և 5,8 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԱՎԱԳ ԱՎԱԳՅԱՆ ԳԱԳԻԿԻ» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան, ծածկի և մառանի համար կազմում է 1422 դրամ, 1 քառակուսի մետր զուգարանի, պահեստի, ծածկի և պարսպի համար կազմում է 859,2 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 247 692,96 (երկու հարյուր քառասունյոթ հազար վեց հարյուր իննսուներկու դրամ իննսունվեց լումա) ՀՀ դրամ:

4. Հողամասին և շինությանը տալ հասցե. ՀՀ Արմավիրի մարզ Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Կոմիտասի փողոց, 62/2 բնակելի տուն (ծածկագիր 04074VLZPHVB):

5. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. նոյեմբերի  30

գ. Փարաքար