ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2021 թվականի N 236-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ
Ես, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանս, քննարկելով վարչական իրավախախտման վերաբերյալ 25.10.2021 թվականի թիվ 24 արձանագրությունը և կից նյութերը` պարզեցի, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող` Թաիրով գյուղի 04-094-0149-0031 կադաստրային ծածկագրով Կորյունի փողոց 1-ին նրբանցք 2 հասցեում անշարժ գույքի սեփականատեր (վկայական՝ 13092018-04-0084) Անի Պետրոսի Կարապետյանը (հանրային ծառայության համարանիշ՝ 6414890609) 2021 թվականի հոկտեմբեր ամսին տնամերձ հողամասի վրա բնակելի տուն է կառուցել, որի համար բացակայում է ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով պահանջվող շինարարության թույլտվությունը: Ինքնակամ կառուցելու համար՝ Անի Պետրոսի Կարապետյանի արարքի համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ: Համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության` գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 219.1-ին հոդվածով`ՈՐՈՇԵՑԻ
1. Անի Պետրոսի Կարապետյանին տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100 000 ՀՀ դրամ գումարի չափով:
2. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` վարչական կարգով կարող է գանգատարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 287-288-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ Փարաքար համայնքի ղեկավարին կամ երկամսյա ժամկետում դատական կարգով` ՀՀ վարչական դատարան:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՄԻՆԱՍՅԱՆ
2021 թ. հոկտեմբերի 28
գ. Փարաքար