Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 533-Ա

ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «ՍԵՎԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի մայիսի 22-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Լարիսա Հայկազի Ավագյանի 2025 թվականի մայիսի 29-ի N 2504 դիմումը. որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Լարիսա Հայկազի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0001-0019 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (կողմ 1) 0.0395 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 16 բնակելի տուն:

2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (կողմ 2) 0.0409 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 6-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 16/1 բնակելի տուն:

3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆ



2025 թ. հունիսի  20

գ. Փարաքար