Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2021 թվականի N 229-Ա

ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԴԱՀԼԻՃՆԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի երրորդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 01/10.1/06168-2021 գրությունը՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով անցկացվող հերթական ընտրությունների մասին. որոշում եմ՝

1. Սահմանված կարգով և ժամկետներում անվճար տրամադրել դահլիճներ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2021 թ. հոկտեմբերի  20

գ. Փարաքար