Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2022 թվականի N 482-Ա

ԳԵՂԵՑԻԿ ՌԱՖԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, հիմք ընդունելով «ԽԱՉՎԱՀԱՆ» ՍՊԸ-ի կողմից տրված շինության՝ կցակառույցի վերաբերյալ դրական եզրակացությունը, տրված 13.10.2022թ.-ին, ՀՀ կադաստրի կոմիտեի կողից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022RCSHMT), նկատի ունենալով, որ կցակառույցը որևէ բացասական կերպով չի ազդում շենքի կրողունակության և սեյսմակայունության վրա, պիտանի է բնականոն շահագործման և վտանգ չի սպառնում մարդկանց կյանքին ու առողջությանը և դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և սեփականատեր Գեղեցիկ Ռաֆիկի Գևորգյանի 2022 թվականի նոյեմբերի 4-ի N 3192 դիմումը. որոշում եմ `

1. Օրինականացնել՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղում Գեղեցիկ Ռաֆիկի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Բարեկամության փողոց 2-րդ շենքի N 22 բնակարանին կից 66.5 քառակուսի մետր մակերեսով կցակառույցը, համաձայն «ԱՍՏՂԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար՝ 426,6 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 28 368,90 (քսանութ հազար երեք հարյուր վաթսունութ դրամ իննսուն լումա) ՀՀ դրամ:

3. Բնակարանի հասցեն թողնել անփոփոխ. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, Բարեկամության փողոց 2-րդ շենք, N 22 բնակարան:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Դ. ՄԻՆԱՍՅԱՆ



2022 թ. նոյեմբերի  30

գ. Փարաքար