 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2025 թվականի N 273-Ա
ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2025 թվականի մարտի 13-ին «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և համասեփականատեր Գարեգին Կոստանյանի 2025 թվականի մարտի 13-ի N 1252 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող Գարեգին Կոստանյանին և Էլզա Կոստանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-065-0017-0024 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.0726 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 4-րդ փողոց N 28 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.05 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 4-րդ փողոց N 28/1 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԺՊ Լ. ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ
2025 թ. մարտի 21
գ. Փարաքար