ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42 info@parakar.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2022 թվականի N 3-Ա
ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման՝ տրված 2021 թվականի դեկտեմբերի 10-ին «ԴԱ ԴԷ ԳՐՈՒՊ» ԱՊԸ-ի կողմից, և սեփականատեր՝ Արամ Համբարձումի Սուքասյանի 2022 թվականի հունվարի 17-ի դիմումը. որոշում եմ
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Արամ Համբարձումի Սուքասյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0124-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (Առանձնացվող հատված 1)` 0.031344 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գարեգին Նժդեհի փողոց N 15/1 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (Առանձնացվող հատված 2)՝ 0.031345 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գարեգին Նժդեհի փողոց N 15 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՄԻՆԱՍՅԱՆ
2022 թ. հունվարի 21
գ. Փարաքար