Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանԱրմավիրիմարզիՓարաքարհամայնքիղեկավարիկողմից 2025 թվականիհոկտեմբերի 30-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Արթուր Վլադիմիրի Թադևոսյանի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի N 4586 դիմումը, ավագանու <<Քաղաքաշինության,հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի>> մշտական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 37 որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող` Արթուր Վլադիմիրի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-094-0407-0030 կադաստրային ծածկագրով, 0,573 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ կորիզավոր/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում չորանոց կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: