Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հոկտեմբերի 6-ին տրված հողամասի բաժանման սխեման, հողամասի սեփականատեր Սամվել Անդրեյի Պողոսյանի կողմից տրված լիազորագիրը և լիազորված անձ Նաիրա Սահակի Սահակյանի 2025 թվականի հոկտեմբերի 15-ի N 5139 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Սամվել Անդրեյի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0028-0010 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.0431 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Շառլ-Տիրան Թեքեյան փողոց, 55 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Առանձնացվող հատված 2) 0.0419 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ, Երիտասարդական փողոց, 37 հողամաս:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: