Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 3
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՐԳՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացությունը, Փարաքար համայնքի ղեկավարի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին ուղերձը. համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ NN 1-ի, 2-ի, 3-ի և 4-ի:

2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավրի մարզի Փարաքարի համայնքի 2020 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:

3. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն:

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի բյուջեի ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50 %-ի չափաքանակ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(23.25 Կբ)
(46.10 Կբ)
(23.25 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner