Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի Հունիսի 25-ի N57-Ն որոշման 4-րդ կետը և ֆինանսատնտեսագիտական, գնումների, եկամուտների հավաքագրման և հաշվառման, զարգացման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ՝ Ք.Մելքոնյանի զեկուցագիրը. Որոշում եմ`
Կատարել վերաբաշխում՝ բյուջեի ծախսերի նախահաշիվներում .
1. Պակասեցնել՝
1) Բաժին 01 խումբ 06 Դաս 01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) ծախսերի նախահաշվի Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 5113 հոդվածից 10000.0 հազ. դրամ գումար
2) Բաժին 05 խումբ 01 Դաս 01 Աղբահանում ծախսերի նախահաշվի 4112 Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ հոդվածից 5000.0 հազ դրամ գումար , 4115 Այլ վարձատրություններ հոդվածից 2000.0 հազ դրամ գումար
2. Ավելացնել՝
1) Բաժին 01 խումբ 06 Դաս 01 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) ծախսերի նախահաշվի Շենքերի և շինությունների շինարարություն 5112 հոդվածին 10000.0 հազ. դրամ գումար
2) Բաժին 05 խումբ 01 Դաս 01 Աղբահանում ծախսերի նախահաշվի 4111 Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածին 2000.0 հազ դրամ գումար, 4269 Հատուկ նպատակային այլ նյութեր հոդվածին 5000.0 հազ դրամ գումար,
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: