Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի փետրվարի 9-ի N ՆՀ-32-Ն հրամանագիրը ՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին. որոշում եմ՝
1.Սահմանել ընտրական տեղամասային կենտրոններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման մեկական օրինակն ուղարկել լիազոր մարմնին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տրապետողին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: