Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 23-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և քաղաքացի Արմինե Քաջիկի Ախտոյանի լիազորված անձ Նվեր Վարդգեսի Աբրահամյանի 2025 թվականի սեպտեմբերի 5-ի N 4424 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող` Արմինե Քաջիկի Ախտոյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-009-0158-0005 կադաստրային ծածկագրով, /05062025-04-0004/ 0,2846 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ հետագայում գյուղմթերքի վերամշակման արտադրամաս, օժանդակ շինություն և պարիսպ կառուցելու համար:
2. Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |