Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Փարաքար համայնքի ավագանու <<Զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական և ենթակառուցվածքների>> մշտական հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 6 որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝
- Արմավիր մարզի Փարաքար համայնքի 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումն ընդունել ի գիտություն՝ համաձայն հավելվածի:
- Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|